Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հովիկ Աբրահամյանի փախուստն իրականությունից

Հովիկ Աբրահամյանի փախուստն իրականությունից
27.01.2017 | 18:14

Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը, որքան վերամբարձ, նույնքան էլ բովանդակազուրկ է: Նշանային է ՀՀԿ-ից Աբրահամյանի հեռանալու բուն փաստը. տեքստային բովանդակություն փնտրելն անիմաստ է, որովհետև ՀՀԿ-ն, դասական իմաստով, կուսակցություն չէ ու, լավագույն դեպքում, համակարգի քաղաքական տանիքն է:

Հովիկ Աբրահամյանը խոստանում է զբաղվել քաղաքականությամբ` հստակ գիտակցելով, որ իրեն չեն սպասում անգամ խնամու դաշինքում` «բամփելու» չմոռացված օրերի տհաճությունը հիշելով:


ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի երեկվա նիստերն անուղղակիորեն բացահայտեցին նախկին վարչապետի` Հանրապետականից հեռանալու իրական մոտիվները: Բանն այն է, որ անգամ վարչապետի պաշտոնը կորցնելուց հետո Հովիկ Աբրահամյանը չէր կորցնում իշխանության աստիճանակարգում իր ազդեցեւթյունը վերականգնելու հույսերը: Դրանք չէր կորցնում նաև Արգամիչի շուրջ համախմբված քրեաօլիգարխիան, որովհետև Աբրահամյանն իրական համակարգում` ՀՀԿ «պոլիտբյուրոյում», պահպանում էր երկրորդի, ըստ այդմ` պոտենցիալ «ժառանգորդի» կարգավիճակը:


Հովիկ Աբրահամյանը հեռացավ, երբ վերջնականապես հասկացավ, որ Կարեն Կարապետյանն իրեն դուրս է մղում ոչ միայն կառավարությունից, այլ նաև` կուսակցությունից: Չօգնեց անգամ Մոսկվա հասնելն ու Մեդվեդևին խնդրելը, որովհետև Ռուսաստանի մայրաքաղաքում նախապատրաստվում էին հայաստանցի մեկ այլ հյուրի քաղաքական բենեֆիսին` պետական արարողակարգով:


Հովիկ Աբրահամյանը հարկադրված էր հեռանալ ու ոչ այնքան ՀՀԿ-ից, որքան` քաղաքականությունից, իրականությունից: Սա նման է նեղացած մարդու հրաժեշտի:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ